Դեկտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց արցախյան 44-օրա պատերազմում հաշմանդամություն ստացած սերժանտ Արթուր Հովհաննիսյանին, ով Կանադայի Հայոց թեմի և Արագածոտնի թեմի նախաձեռնությամբ ու աջակցությամբ մեկնել էր Կանադա` ստանալու անհրաժեշտ բուժումն ու վերջույթների պրոթեզավորումը։
Վերջերս Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ընդլայնված նիստը, որի ընթացքում ելույթով հանդես եկավ Ռուսաստանի պաշտպանության նախարարը։
Մասնագիտական հանրույթում գիտական հետախուզության հանճարի համարում ունեցած հայորդին ծնվել է 1898 թվականի օգոստոսի 11-ին՝ Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Ջահրի (Ճահուկ) բնակավայրում:
Երբ ասում ենք, որ Սահմանադրությունը պետք է Անկախության հռչակագրի վրա հիմնված լիներ, այլապես ապօրինի է, ոչ թե Հռչակագիրն ենք քննադատում կամ մերժում, այլ՝ Սահմանադրությունը։
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...